Հասարակություն 

Ինչ նշան էր ցույց տալիս Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի ելույթի վերջում

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը շարունակում է ընթանալ էմոցիոնալ մթնոլորտում: Այս ընթացքում նա հասցրել է հիշել գրեթե բոլորին, խոսել գրեթե ամեն ինչի մասին:

Հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանին գրեթե ամենուր ուղեկցում են Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը: Երբեմն երևում են մյուսները, ինչպես նաև այն մարզերի պատասխանատուները, որտեղ կատարվում է այցը:

Այսօր ևս՝ Տավուշում, Սուրեն Պապիկյանն ուղեկցում է Փաշինյանին: Նոյեմբերյանում նա Փաշինյանի ելույթից հետո ձեռքերը վեր բարձրացրեց ու ցույց տվեց «3» թիվը՝ հավանաբար այդկերպ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել երրորդ քվեաթերթիկի օգտին, որը ՔՊ-ինն է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից