Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին, հաղորդել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի վերաբերյալ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից