Քաղաքականություն 

Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ նման են՝ երկուսն էլ մահեր են բերում․ Արթուր Վանեցյան

analitik.am

Կորոնավիրուսը և նիկոլավիրուսը շատ նման են իրար․ երկուսն էլ մահեր են բերում, երկուսն էլ տնտեսություն են քայքայում։ Բայց շատ կարևոր մի բան կա․ եթե նայենք ռեյտինգները՝ գրաֆիկները, թե՛ կորոնավիրուսը, թե՛ նիկոլավիրուսը սկսել են հասնել զրոյի։ Այս մասին Վայոց Ձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

«Ես համոզված եմ, որ մենք միասին հաղթահարելու ենք այդ երկու բացիլներին։ Եվ կարողանալու ենք ձևավորել այնպիսի իշխանություն, որ գիտի, թե ինչ է պետությունը, գիտի ժողովրդի դարդ ու ցավը, և գիտի, թե ինչպես պետք է մեր երկիրը դուրս բերի այս ծանր իրավիճակից։

Արթուր Վանեցյանը հորդորեց քաղաքացիներին հունիսի 20-ին անպայման մասնակցել ընտրություններին՝ իրենց հետ տանելով նաև հարևաններին, բարեկամներին։

Նույն շարքից