Հասարակություն 

Արդյո՞ք այս շրջանավարտներն ատելությամբ են լցված ժողովրդի նկատմամբ․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

analitik.am

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասին հնչեցրած արտահայտություններին։ Թաթոյանը, մասնավորապես, գրում է․

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն են այն շրջանավարտներին դասավանդել, ովքեր այսօր աշխատում են Կառավարության ղեկավար մարմիններում, դատական իշխանության և իրավապահ մարմինների համակարգում:

Արդյոք այս շրջանավարտներն ատելությամբ են լցված ժողովրդի նկատմամբ:

Ինքս սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, իսկ 2005 թվականից ֆակուլտետում դասավանդում եմ:

Որևէ անգամ չեմ նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն»:

Նույն շարքից