Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը դիմել է Պուտինին

analitik.am

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռագիր է ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է Փհենյանի՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու ցանկությունը:

«Երկու երկրների ժողովուրդների ընդհանուր ցանկությունն է գնահատել և զարգացնել բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն երկար տարիների պատմություն և ավանդույթներ»,-ասված է հեռագրում:

Կիմ Չեն Ընը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր փուլը սկսվել է Վլադիվոստոկում Պուտինի հետ հանդիպումից, նա Ռուսաստանի ղեկավարին մաղթել է բարեկեցություն և բարգավաճում:

 

Նույն շարքից