Քաղաքականություն 

Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը. Արայիկ Հարությունյան

analitik.am

 

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր եղբայրական ռուս ժողովուրդը տոնում է իր ազգային տոնը՝ Ռուսաստանի օրը: Մենք ի սրտե շնորհավորում ենք մեր բարեկամ երկրին հիշարժան տոնի կապակցությամբ, տոն, որն ազդարարեց բազմադարյա պատմության նոր փուլի, շրջադարձային իրադարձությունների և արմատական բարեփոխումների սկիզբը՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության հետագա զարգացմանն ու զորացմանը:

Հարյուրամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ունեցել են պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հենքի վրա խարսխված ամուր ու ջերմ կապեր: Դարեր շարունակ, գտնվելով աշխարհաքաղաքական վայրիվերումների հորձանուտում, Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում, այստեղ խաղաղության ու կայունության պահպանման գործում:

Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց ու երախտապարտ: Շնորհակալ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած անձնական ջանքերի ու անուրանալի ավանդի համար:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եղբայրներին նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում ռուս ժողովրդին և Ռուսաստանի Դաշնությանը, որը գրկաբաց ընդունել է միլիոնավոր հայերի…

Արայիկ Հարությունյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից