Գլխավոր Հասարակություն 

Սուրեն Պապիկյանը ու Գնել Սանոսյանը լայաղ չեն անում պատասխանել, ինչի համար են փող ստանում. Սևանցի կինը՝ Փաշինյանին

analitik.am

 

Սևանում հանդիպման վերջում մի կին մոտեցավ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ ցանկանում է հայտնել մի խնդրի մասին:

Նա նշեց, որ ամբողջ Սևանի կանաչապատ տարածքը վաճառվել է, վաճառվել է նաև սպորտդպրոցը, որը զոհված զինվորի անունով է:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե իրենից ինչ է ուզում, տիկինն ասաց, որ իր ասածը վերաբերում է մարզպետ Գնել Սանոսյանին, ինչպես նաև նախարար Սուրեն Պապիկյանին. «Լայաղ չեն անում պատասխանել, ինչի՞ համար են փող ստանում»:

Փաշինյանն ասաց, որ պետք է դիմել իր օգնականին ու գնաց:

 

Նույն շարքից