Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում /Տեսանյութ/

analitik.am

 

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուներըհանդիպել են Բագրատաշենի անցակետում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներՇուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:

Օրակարգում աշխատանքային հարցեր են, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված ոչ սովորական տարվա ընթացքում և դրանից հետո մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել էՎրաստանիու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը:

Հայ և վրացի գործընկերները պայմանավորվելեն ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրականորենկանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է երկու գործընկեր կառույցների փորձագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնելակտիվացնելու գործուն քայլերը`ավարտին հասցնելու նպատակովԲեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը:

Նույն շարքից