Քաղաքականություն 

Նիկոլն ինքն էլ էր լրագրող, ճիշտ է՝ թերուս լրագրող, եւ նման հարձակումները իր կոլեգաների նկատմամբ անհասկանալի է թվում. Ենոքյան

analitik.am

 

Նիկոլը դատարկ տեղը խելագար մեղադրանքներ ներկայացրեց լրագրողներին, իրավաբաններին, հոգեւոր դասին։

Արձանագրենք, որ Նիկոլը գիժ չի, այլ իրեն գժի տեղ է դնում։ Արձանագրենք նաեւ, որ ոչ լրագրողների, ոչ իրավաբանների, ոչ էլ հոգեւորականների կողմից վերջին շրջանում Նիկոլի հանդեպ առանձնահատուկ նոր վերաբերմունք չի եղել։ Լրագրողները շարունակում են զբաղվել քարոզարշավի լուսաբանմամբ, իսկ եթե լրագրողները գրում են քիլլերների, շինելու կամ քաղաքացիական վենդետայի մասին, ապա դա Նիկոլն է ասել, ոչ լրագրողները, լրագրողները միայն արձանագրել են նրա ասածը։ Ավելին, Նիկոլն ինքն էլ էր լրագրող, ճիշտ է՝ թերուս լրագրող, եւ նման հարձակումները իր կոլեգաների նկատմամբ անհասկանալի է թվում։

Արձանագրենք նաեւ, որ իրավապահները, այդ թվում եւ՝ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները, դեռեւս չեն զբաղվել Նիկոլի գործով, նրանք համբերատար սպասում են հունիսի 21-ին, եւ ուրեմն նրանց վրա հարձակվելու ակնհայտ պատճառ չի երեում։

Արձանագրենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին եւս վերջին շրջանում չի անդրադարձել Նիկոլին՝ դեռ ոչ բանադրել է, ոչ էլ անիծել, այլ կրկին համբերատար սպասում է արտահերթ ընտրությունների ավարտին։ Ավելին, Նիկոլը միշտ փորձում է աստվածավախ երեւալ, Քրիստոս է ներկայանում, սաղմոսներ երգում;

Արձանագրենք, որ Նիկոլի այս անգամվա թիրախները հասարակության էլիտան է, ավելի կոնկրետ՝ էլիտայի այն շերտերը, ովքեր հանրային կարծիք են ձեւավորում։

Նիկոլը իր հետեւորդներին ստիպում է չընդունել, չընկալել, չլսել այլ կարծիքներ, քան իր արտահայտածն է։ Նիկոլը հերթական անգամ հարձակվում է էլիտայի վրա՝ ատելությամբ լիցքավորելով ժեխին, նրան ցույց տալով թիրախները, որոնց վրա պետք է հարձակվել X ժամին՝ այն պահին, երբ տրվի բախումների հրահանգը։

Քաղաքագետ Աղասի Ենոքյան

Նույն շարքից