Հասարակություն 

28-ամյա տղամարդն ալկոհոլի փոխարեն պատահաբար բենզին է խմել և ծխել

analitik.am

 

Ուկրաինայում 28-ամյա տղամարդը սխալմամբ բենզին է խմել ալկոհոլի փոխարեն ու ծխել: Նա որևէ տարօրինակ բան չի նկատել, քանի որ արդեն բավականին հարբած է եղել: Ինչպես հայտնում է «Страна.ua» պորտալը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին, բենզինը նա գտել է իր ընկերոջ տանը, ում հետ ալկոհոլ է օգտագործել մի քանի օր:

«Վասիլիևսկի շրջանի Պրիմորսկոյե գյուղում 28-ամյա տղամարդն այրվածքներ է ստացել: Դեպքի վայր են ժամանել բուժաշխատողները։ Կրծքավանդակի, որովայնի, վերին վերջույթների I-II աստիճանի այրվածքներով տուժածը հոսպիտալացվել է»,-հայտնել են շտապօգնության ծառայությունից:

 

Նույն շարքից