Քաղաքականություն 

Հիմա քննարկումներ են տեղի ունենում ռուս սահմանապահների տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը՝ Սոթք-Խոզնավար հատվածի մասին

analitik.am

 

Վարդենիսում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպմանը խոսեց Սոթք-Խոզնավար հատվածի մասին՝ նշելով՝ քանի դեռ հնարավոր է, իրական շանս կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ամեն ինչ անելու են խաղաղ բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու համար:

«Մեր բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Որպես կոմպրոմիսային տարբերակ՝ ես առաջարկել եմ, որ զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն սահմանից, այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ, հսկողության տակ պահեն այն, որպեսզի կողմերը պահեն պայմանավորվածությունը:

Դրանից հետո միջազգային հովանու ներքո ԵԱՀԿ ՄԽ ներգրավմամբ տեղի ունենա սահմանի դեմարկացի ու դելիմիտացիա:

Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերենրի հետ: Նրանց ներկայացուցիչները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել:

Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Այսօր իրավիճակը սա է»,-ասաց նա:

 

Նույն շարքից