Քաղաքականություն 

Նիկոլներ, Սերժեր, Լևոններ, Ռոբերտներ շատ են լինելու, եթե իհարկե պետականությունը կարողանանք պահել. լավն են կամ վատը չեմ քննարկում... Սոֆյա Հովսեփյան

analitik.am

 

Կառավարող ուժերը կամ անձինք ժամանակի ընթացքում փոխվում են՝ անկախ մեր ցանկությունից։ Փոփոխությունները նորմալ գործընթաց են...

Ժողովուրդ ջան, դուք ապրելու եք կողք ֊կողքի ձեր "վատ" հարևանի կամ բարեկամի հետ, ձեր հարսանիքներով ու ծնունդներով ձեր հարևաններն են ուրախանալու, ձեր տխրությամբ իրենք են տխրելու, կառավարիչներն անգամ չեն իանալու , թե ձեր տան մեջ ի՞նչ ավելացավ և ի՞նչ պակասեց, ի՞նչ կորցրեցիք կամ ինչ գտաք ...

Անկախ քաղաքական հայացքներից իրար հանդեպ մի՛ չարացեք, ձեր տեսակետը մի՛ պարտադրեք, թշնամի մի՛ համարեք մտերիմներին, քանի որ իրենք են ձեզ մի բաժակ ջուր հասցնողը։

Նիկոլներ, Սերժեր, Լևոններ, Ռոբերտներ շատ են լինելու, եթե իհարկե պետականությունը կարողանանք պահել. լավն են կամ վատը չեմ քննարկում...

Հիշե՜ք, դրկիցդ է գալու հարազատիդ մահվան օրը ձեռքդ սեղմելու ու ուժ տալու, բանակում ծառայող զինվորիդ ծանրոցի մեջ թաքուն մի հատ շոկոլադ է խծկելու ...

Հիշե՛ք այս ամենը ու իրար գնահատելով ապրեք, այլապես ո՜վ էլ գա, ոչ մի արդյունք չենք ունենա ...

Սիրե՛ք ու հարգե՛ք իրար...

Բարի լույս

Սոֆյա Հովսեփյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից