Տեսանյութեր Քաղաքականություն 

Հանրային հեռուստաընկերությունն աշխատում է որպես Գռզո ԹՎ․ Արմեն Աշոտյանը սկանդալային հայտարարություններ արեց

analitik.am

 

Այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որը մենք դիտարկում ենք ոչ թե պատահականություն, այլ ուղղորդված քաղաքականություն Հանրային հեռուստաընկերության կողմից: Հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանն ասաց, որ այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը Հ1 է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած բոլոր ուժերը, որոնք օգտվում են Հանրային կողմից տրամադրված անվճար ու վճարովի եթերաժամից. «Այս միջադեպն առաջինը չէ, առաջինը եղել է երեկ: Այսօր հերթական անգամ Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, ինչը պարտավոր է անել օրենքով, այն պայմանագրով, որը կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, որի համար վճարված է ամբողջությամբ՝ ինչպես մեր քաղաքացիների մուծած հարկերից, այնպես էլ մեր նախընտրական հիմնարկի կողմից»:

Աշոտյանն ասաց, որ այսօրվա տեսահոլովակում մի շարք հատվածներ կան Սերժ Սարգսյանի ելույթներից, մանսավորապես այն հատվածներից, որտեղ նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը. «Բոլորը տեսել են դա: Հանրային հեռուստաընկերության ցենզորներն այդ հատվածի պատճառով մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը:

Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում հատված կար, որը վերաբերում է Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոյին, ով հանգրվանել է վիժվածքի 5-րդ համարում՝ ուսապարկերի ցուցակի:

Այնտեղ կար հատված, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է: Եթե առաջին հատվածը Հանրայինը մերժել է որպես իբր վիրավորանք, երկրորդը մերժել է որպես իբր զրպարտություն»։

«Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ ու ինքն է որոշում՝ այս կամ այն դրվագը պարունակո՞ւմ է վիրավորանք, թե՝ ոչ, պարունակո՞ւմ է զրպարտություն, թե՝ ոչ և ինքն է որոշում՝ այս կամ այն քաղաքական ուժը կարո՞ղ է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ հասցնել այս կամ օդիոզ կերպարի մասին՝ վիժվածք վարչապետից մինչև օլիգարխ Գռզո»,-ասաց նա:

Աշոտյանն ասաց, որ նաև շարունակություն. «Հ1-ը նշանակել է ինչ-որ իրավաբանի, ում հետ մեր շտաբի իրավաբանները պետք է բանակցեն, բացատրեին, որ Հանրայինը չունի իրավունք որակելու այս կամ այն կերպ մեր քարոզչական հոլովակներն ու բոլորի համար ակնհայտ է, որ այս գործը դատական իշխանության գործն է, իսկ Հանրային պարտականությունն է անխափան հեռարձակել մեր տված տեսահոլովակները, որոնց համար վճարված է իմ աշխատավարձից՝ որպես ՀՀ քաղաքացի, և նաև մեր հիմնադրամի միջոցներից:

Հանրայինի այս պահվածքը զարհուրելի է, հատկապես երբ հաշվի ենք առնում այն, որ օլիգարխ Գռզոն իր մանկլավիկների միջոցով Հանրայինի վրա ունի հստակ ազդեցություն: Այդ մանկլավիկները նույնպես վիժվածքի նախընտրական ցուցակում են:

Իմ ունեցած տեղեկություններով վիժվածք Փաշինյանն ու Գռզոյի մանկլավիկները ճնշում եմ գործադրել Հանրայինի վրա, որ Փաշինյանի ու Գռզոյի վերաբերյալ հատվածները եթեր չգնան:

Հանրայինը, քիչ է, որ վերջին 7 ամիսներին վերածվել է Ազեր ԹՎ-իի, հիմա նաև ԳՌԶՈ ԹՎ է աշխատում և ընտրողաբար խափանում է քաղաքական ուժերի, այս դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավն ու ազատ խոսքի իրավունքը»:

Աշոտյանն ասաց, որ հստակ քաղաքական գնահատականներ է տալիս՝ ունենալով հստակ իրավական փաստաթղթեր ու հիմնավորումներ:

Նույն շարքից