Տեսանյութեր Քաղաքականություն 

Գրաքննության են ենթարկում միայն ընդդիմադիր ուժին. Աշոտյանը խոսեց Հանրայինի դեմ դատարան դիմելու հնարավորության մասին

analitik.am

 

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն աղաղակող հայտարարություններ արեց՝ հայտնելով, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել իրենց նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը:

Նա նշեց, որ Հանրայինի իրավաբանների հետ խոսակցության ընթացքում պարզվել է, որ չկա նման մեխանիզմ բոլոր քաղաքական ուժերի հանդեպ, սելեկետիվ ձևով, ընտրողաբար գրաքննության է ենթարկվում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի քաղաքական գովազդի բովանդակությունը. «Այնինչ երեք օր առաջ Հանրայինի եթերում ստահակ, սրիկա քաղաքական գովազդ են հրապարակել ուսապարկերը, որտեղ մեզ անվանում են ռոբասերժական խունտա, մեզ մեղադրում են Հոկտեմբերի 27-ի մեջ, և որևէ մեկը Հանրայինում դա վիրավորանք, զրպարտություն չի համարել, չի համարել, որ այն բարի համբավի ոտնահարում է:

Այսինքն մեր տեսահոլովակները նայում են կեղտ բռնելու ու եթեր չտալու համար: Այնինչ դրանից տասնապատիկ ավելի ակնհայտ զրպարտություն, իրական վիրավորանք հեռարձակվում է իշխող ուժի քաղաքական գովազդում:

Այս իրավիճակը մենք չենք հանդուրժելու: Այսօր շտաբը հրավիրել է ԵԱՀԼ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր օպերատիվ կերպով արձագանքել են: Երբ ստանանք գրավոր բացատրություն, դաշինքը քննարկելու է դատարան դիմելու հեռանկարներն ու հնարավորությունները»:

«Մենք հասկանում ենք, որ վիժվածքի վարկանիշը գահավիժում է, նա հիստերիայի մեջ է»,-ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ Հանրայինն ունի ամենամեծ լսարանը, իրենց թույլ չեն տալիս իրենց խոսքը հասցնել քաղաքացիներին: Նա կոչ արեց Հանրայինին վերանայել մոտեցումները՝ նշելով, որ 10 օրից Հայաստանում նոր իշխանություն է լինելու, այն ժամանակ որևէ մեկը չի ընդունելու բացատրությունները, թե ոՐևէ մեկն ընտանիք է պահել:

Նույն շարքից