Հասարակություն 

Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել. Մեդիապորտ

analitik.am

Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել: Այս մասին հայտնում է Մեդիապորտը:

«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝ վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:

Հայաստանից ԱԳՆ կամ ՊՆ-ն որևէ մեկնաբանություն չեն տվել:

Նշենք, որ քարոզարշավի հենց սկզբից շրջանառվում էին խոսակցություններ, որ Փաշինյանը համաձայնել է ցանկացած զիջման միայն թե ընտրություններից առաջ որոշ քանակի գրիներ վերադարձնի՝ նախընտրական PR-ի շրջանակներում»,-գրում է ալիքը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից