Քաղաքականություն 

Քարտեզները ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել․ Փաշինյան

analitik.am

Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` Գավառում բնակիչների հետ հանդիպմանը։

«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը: Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից