Հասարակություն 

««Շիշ բռնողը» մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում». Օսիպյանը` Հայկ Սարգսյանին․ Hraparak.am

analitik.am

Գավառում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ է ունեցել նաև իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, տեղեկացնում է Hraparak.am–ը:

«Ինձ մի անգամ Վալերիյ Օսիպյանը, երբ արդեն Արթուր Վանեցյանն սկսել էր խաղեր տալ, ասաց. «Պարոն Սարգսյան, Արթուր Վանեցյանը դավաճանելու է վարչապետին: Ասաց` բայց ես կյանքում չեմ դավաճանի, նա ինձ վարչության պետի տեղակալից բերել ու սարքել է Ոստիկանության պետ, ես իրավունք չունեմ նրան դավաճանելու: Ու այս մարդը այսօր գնացել դառել է Ռոբերտ Քոչարյանի չգիտեմ ինչը»,-իր ելույթում ասել է Հայկ Սարգսյանը:

Վալերիյ Օսիպյանը, Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սարգսյանի ասածները, ասաց. «Ի՞նչ պարոն Սարգսյան, ինքը ինձ համար ընդամենը «Շիշ բռնող» է, մոռացե՞լ է, թե ինչ պաշտոն եմ ես զբաղեցրել և իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում։ Թե՞ «Շիշ բռնողն» ուզում է իրեն հիշեցնեմ ինչ միջոցների դիմելով էր իր հայրիկը հարկայինի աշխատողին աշխատանքի տեղավորում: Նիկոլը իմ կյանքը չի փրկել, նա ընդամենը մեղմացրել է ստեղծված լարվածությունը։ Վանեցյանը դավաճան չէ, չէր կարող դավաճան լինել, կամ ո՞ւմ դավաճաներ։ Ասա ո՞վ ա ընկերդ, շիշ բռնող, ասեմ` ով ես դու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից