Պատահարներ Քաղաքականություն 

Սյունիքի Տեղ գյուղի սահմանային հատվածում երկու բնակիչ իրենց տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում, բանակցություններից հետո ազատ արձակվել. ՊՆ

analitik.am

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից