Քաղաքականություն 

Հոկտեմբերի 19-ի Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է նաև կուսակից ընկերներից. Վանեցյան

analitik.am

Հոկտեմբերի 19-ի Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է ոչ միայն անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև կուսակից ընկերներից։ Այս մասին «ԱրմՆյուզ» ՀԸ եթերում հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Այդ պահից սկսած ցանկացած զոհված զինծառայողի միակ պատախսանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց նա։

Խոսելով արտաքին գործընկերներից՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ այս իշխանությունները ունեն բացառիկ տաղանդ փչացնել բոլոր հարաբերությունները և սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, փորձել խաբել գործընկերներին։ Նա կարևոր համարեց արտաքին գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումը:

«Արցախյան հարցը պետք է բարձրացվի և հիմնական սկզբունքները, որոնք եղել են կարգավորման հիմքում, պետք է պահպանվեն, վերականգնվեն ազգերի ինքնորոշումը, ուժի չկիրառում։ Ես վստահեցնում եմ՝ երբ գանք իշխանության, այդ հարցը լինելու է մեր առաջնահերթությունը, միանշանակ, կարողանալու ենք դիվանագիտական ճանապարհով հասնել արցախյան հարցի հայանպաստ կարգավորմանը»,–ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց՝ հայկական շահը վերջին շրջանում ոչ մեկի կողմից առաջ չի մղվում, Ալիևը օգտվելով այդ իրավիճակից, փորձում է մաքսիմալը ստանալ։ «Նիկոլ Փաշինյանը անդադար պարտությունների սիմվոլ է, այնինչ շարունակում են գերիներ վերցնել, անդադար դատում են։ Գերիներ վերադարձնելու շատ ճանապարհներ կան»,-ասաց նա և օրինակ բերեց Հայաստանի սահմանը խախտածների նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացնելը։

«Ինձ մեկը կարող է համոզել՝ ՀՀ ԶՈՒ–ն ունակ չէ՞ր այդ 200 հոգուն ձերբակալել, գերեվարել և հետո փոխանակել մեր գերիներ հետ»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչի մասին չէ, որ եթերում պետք է խոսել։

Ըստ նրա՝ մենք ունենք այդ պատենցյալը, ուժը, մեր զորքը չունի վստահություն, որ քաղաքական ղեկավարությունը նրանց աջակցելու է, օգնելու է։ Ըստ նրա՝ մեր երկրում ամենամեծ մեղքը անտարբերությունն է։ «Անտարբերությունը հավասար է դավաճանության»,–հավելեց նա։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից