Հասարակություն 

15 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդով Սևանի շուրջ իրականացնելու ենք զանգվածային հեծանվային մրցույթ․ Փաշինյան

analitik.am

Երեկ մեր հանրությունը ուրախություն էր ապրում՝ կապված մեր գերեվարված տղաների վերադարձի հետ, բայց ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր դրա հետ կապված։ Այս մասին այսօր Եղվարդում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ 15 ռազմագերիների վերադարձին։

«Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ոչ շոշափելի մասը։ Այսինքն շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,–ասաց նա։

Նա նշեց, որ սա շարունակական պետք է լինի: Ըտս նրա՝ միջազգային գործընկերները հավաստիացրել են, որ իրենց ջանքերը կրկնապատկելու են, եռապատկելու են, որպեսզի այս պրոցեսը մինչև վերջ գնա։

Խոսելով առողջ ապրելակերպի մասին՝ նա ասաց, որ 15 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդով Սևանի շուրջ իրականացնելու են զանգվածային հեծանվային մրցույթ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից