Հասարակություն 

Մտեք ձեր հարևանների տները ու լիցքավորեք նրանց. մեզ պետք է 63 տոկոս քվե․ Փաշինյանը՝ Նոր Հաճնում

analitik.am

«Մինչ այս մենք էինք մարդկանց դուխ տալիս, հիմա մարդիկ են մեզ դուխ տալիս»: Այս մասին Նոր Հաճնի բնակիչների հետ հանդիպմանը ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ասել՝ քարոզարշավի առաջին 6 օրվա ընթացքում մեր դուխի բոլոր տարաները լիցքավորվել են մինչև վերջ, 100 տոկոս: Հիմա մեր դուխը հնարավոր լինի չափել, էն որ հեռախոսի վրա գրվում է՝100 տոկոս charged, հիմա մենք էդ վիճակում ենք: Բայց այս նոր փուլում պետք է էստեղ ձևավորված էներգիան մտցնեք բակերը, տները, մենք էլ էներգիայի տեղ չունենք»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «Կոչ եմ անում՝ մտեք ձեր հարևանների տները ու էս լիցքով լիցքավորեք նրանց»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս ընտրություննրում իրենց պարզ հաղթանակ պետք չէ, իրենց պետք է 63 տոկոս քաղաքացիների քվե:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից