Քաղաքականություն 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշխատել ենք 3 ամիս». Վրաստանի ԱԳ նախարարը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին

analitik.am

15 hայ գերեվարված հայերի փոխանցման հարցի շուրջ Վրաստանը վերջին 2-3 ամիսներն աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնել Է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ, որպեսզի մեր ջանքերն արդյունք տան։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք նման արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին մեր ռազմավարական գործընկերներ Հայաստանին և Ադրբեջանին, որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է պատասխան քայլեր անել տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար»,- ասել Է Զալկալիանին։

Նա նաև հավելել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շուրջօրյա կապ է պահպանել ամերիկացի գործընկերների հետ:

 

«Վարչապետն աշխատել է 24-ժամյա ռեժիմով և անձամբ մասնակցել է մեր գլխավոր ռազմավարական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների գործընթացին։ Պատվիրակությունը, որը ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, մի քանի օր առաջ հյուրընկալվեց Թբիլիսիում։ Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը մեկնել է տարածաշրջան՝ ժամանելով ինչպես Երևան, այնպես էլ Բաքու, որից հետո կրկին վերադարձել է Թբիլիսի, և բանակցությունները շարունակվել են արդեն այստեղ», - հավելել է նա։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից