Քաղաքականություն 

Իրենք մեղադրում են բոլորին կոռուպցիոն սխեմաների մեջ, բայց երեք տարվա մեջ չունեն որևէ ապացույց և դատական վճիռ. Վահե Հակոբյան

analitik.am

Երեք տարի է սուտ, կեղծիք, զրպարտություն, սա է իրենց այցեքարտի վրա գրված, իրենք կարգախոս են վերցրել, որ ապագա կա և խոսում են անցյալ մասին, ընդ որում՝ մեր անցյալի, ոչ թե իրենց: Այս մասին ընտրողների հետ հանդիպմանը ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիք նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Հիմա ես ուզում եմ իրենց ներկայի մասին խոսել: Իրենք մեղադրում են բոլորին կոռուպցիոն սխեմաների մեջ, բայց երեք տարվա մեջ չունեն որևէ ապացույց և դատական վճիռ: Եթե կար այդ կոռուպցիան, ինչու ոչ մեկ դատապարտված չէ, դա նշանակում է երկու բան՝ առաջինը, որ չեն կարողացել, ունակ չեն, երկրորդը, որ հանցավոր համաձայնության մեջ են գտնվում»,-ասաց նա:

Վահե Հակոբյանը նշեց մեկ բան իշխանության կոռուպցիոն պոտենցյալի և սխեմաների մասին: Մասնավորապես ճանապարհաշինության մասին նա նշեց, որ Լոռու մարզից են գալիս և Լոռու մարզի վերջին՝ 15 կիլոմետրից ավելի հատվածը ջարդուփշուր է եղած: «Կառավարության որոշում կա, համաձայն որի՝ ամբողջ ճանապարհաշինության վերահսկողությունը մեկ աղբյուր սկզբունքով տրվել է ոմն Կոքս քոնսալթ ընկերությանը և տոկոսը զգալիորեն մեծացել է, ծանրությունը դրվել է բյուջեի վրա: 15 միլիոն դոլար անցել է այդ ընկերությանը, որը իրականացնում է վերահսկողություն: Լավ, դա էլ դնենք մի կողմ, այդ Կոքս քոնսալտ ընկերությունը երկար տարիներ շատ սերտ համագործակցության մեջ է գտնվում մեկ ՍՊԸ-ի հետ, որի անունն է ճանապարհային նախագիծ, որի ղեկավարը ոմն Բադալյան Բագրատն է, ով տարածքային կառավարման նախարարի նախկին տեղակալն է եղել, իսկ հիմա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի ղեկավարը»,-ասաց նա և հավելեց, որ սա պոտենցյալ կոռուպցիոն սխեմա է:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից