Քաղաքականություն 

Նապաստակը նապաստակ էլ կմնա, եթե անգամ երկաթե մանդատ տաս․ Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Նապաստակը նապաստակ էլ կմնա, եթե անգամ երկաթե մանդատ տաս։ Այս մասին այսօր Տաշիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես՝ տիտանե մանդատ տուր՝ նապաստակը նապաստակ է մնում։ Առավելագույնը կարելի է նրանից չախոբիլի պատրաստել, դրանից ավելիին ունակ չէ։ Մենք մերժում ենք վենդետան։ Բայց ասում ենք «այո» արդարադատությանը։ Մենք մերժում ենք ցանկացած բաժանում, մերժում ենք այն ամենը, ինչը խանգարում է մեզ աշխատել, կերտել եւ զարգացնել երկիրը»,- ասաց Քոչարյանը։

Նա ընդունեց, որ իր համար չափազանց դժվար էր որոշում կայացնել վերադառնալու քաղաքականություն։ «Բայց ես մտածեցի. եթե ոչ ես՝ իմ փորձով, ապա ո՞վ։ Բայց ես հույս եմ կապում ձեզ հետ։ Քվեարկեք մեզ համար, դուք չեք ափսոսա»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժողովրդից պահանջել էր «պողպատե մանդատ»։

Նույն շարքից