Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է։ Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել․ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները: Ասել է Սերժ Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրանք դժոխքի միջով են անցել, Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է, մենք նույնիսկ չգիտենք, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ այդպիսի դեպքեր կան, դա միանշանակ է»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում: Նա նշեց՝ ինչ իմացել են, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է:
«Բանից պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հոգի հայ գերի, մենք ունենք տեսագրություն՝ 30 հոգու, ինդետիֆիկացված ևս 47: Այսինքն մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է ի՞նչ են արել: Ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որ չշահարկեն այդ մարդկանց անունները. նրանք դժոխքի միջով են անցել և այս նախընտրական պրոցեսներին չպետք է մասնակցեն»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը, խոսելով ականապատ տարածքների քարտեզի հանձնմանը, ասաց, որ 30 տարի այդ տարածքները ականապատվել են: «Պատկերացնո՞ւմ եք այդ քարտեզները իրենցից ինչ արժեք են ներկայացնում, հարց է առաջացնում, ինչու 15 հոգի, այդ քարտեզները շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը «ինչ դնում է իշխանության «վզին», այն էլ ստանում է»:
«Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի համար, միայն մեկ երկու մանդատ ավելին տանի:
«Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել»,-ասաց նա և նկատեց, որ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները:
«Ամեն ինչ պետք է անել, որ սրանք գնանք, թե չէ այս թատրոնը շատ է շարունակվելու, այս ստորացումները անվերջ են լինելու: Չեմ զարմանա, եթե հանգամանքներ պարզվեն, թե ինչու է այսքան վախենում այս կապիտուլյանտը Ալիևից, այսքան պայմանները կատարում»,-ասաց նա: