Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե քանի տարի պետք կլինի հայկական բանակի մարտունակության բարձրացման ու կորուստների վերականգնման համար

analitik.am

 

Մենք կբարձրացնենք անձնակազմի մարտունակությունն ու կազմակերպվածությունը, կամրապնդենք կարգապահությունն ու սահմանները մեկ տարվա ընթացքում: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա հավելել է, որ տեխնիկայի կորուստների վերականգնման համար անհրաժեշտ կլինի երեք տարի:

«Մեր թիմում կան մարդիկ, որոնցից ավելի լավ ոչ մեկը չի ճանաչում հայկական բանակը: Մենք 1992 թվականի օգոստոսին երկու ամսում անցում ենք կատարել կամավորական ջոկատներից դեպի կանոնավոր բանակ: Դա էլ դարձել էր մեր հաջողության գրավականը»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը պարզաբանել է, որ ներկայիս իշխանությունները պատերազմի ժամանակ արել են հակառակը, ինչն էլ դարձել է մեր պարտության պատճառներից մեկը:

 

Նույն շարքից