Քաղաքականություն 

Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացվեց

analitik.am

 

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ,  դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար:

Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն  Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը  20:00:

Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  այդուհանդերձ, քաղաքապետարանը  բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ  իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20: 00-ին:

Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց,  որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին:

Հունիսի 18,  Հանրապետության հրապարակ, դեպի ուժեղ  Հայաստան»:

 

Նույն շարքից