Հասարակություն 

Գնա գրողի ծոցը․ Pink Floyd-ի վոկալիստը՝ Ցուկերբերգին

analitik.am

 

Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը «գրողի ծոցն» է ուղարկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Նման կոշտ հայտարարությամբ երաժիշտը մերժել է միլիարդատիրոջը սոցիալական մեդիայի գովազդներում «Another Brick in the Wall» երգի երկրորդ մասն օգտագործելու իրավունքը:

Ինչպես գրում է «Rock Celebrities»-ը, Facebook-ի հիմնադիրը ցանկացել է օգտագործել Pink Floyd-ի երգը ֆիլմում՝ Instagram-ը խթանելու համար: Դրա դիմաց նա առաջարկել է Ուոթերսին «հսկայական գումար»: Ինչին երաժիշտը կտրուկ է արձագանքել:

«Իմ պատասխանն է՝ գնա գրողի ծոցը։ Ոչ մի դեպքում»,-ասել է խմբի վոկալիստը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից