Միջազգային Քաղաքականություն 

Ով է Իսրայելի նոր վարչապետը

analitik.am

 

Կնեսսետը՝ Իսրայելի խորհրդարանը, հաստատել է երկրի նոր կառավարությունը: Վարչապետ է դարձել Յամինա կուսակցությունից Նաֆթալի Բենետը: Այս մասին հայտնում է 7-րդ հեռուստաալիքը:

Կառավարությանը վստահության օգտին քվեարկել է 60 պատգամավոր, դեմ՝ 59, ձեռնպահ՝ մեկ հոգի: Բենիամին Նեթանյահուն, ով 12 տարի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, անցնում է ընդդիմություն:

«Ես՝ Նաֆթալի Բենետը, խոստանում եմ, որպես վարչապետ, հավատարիմ մնալ Իսրայելին և նրա օրենքներին, հավատարմորեն կատարել վարչապետի պարտականությունները և Կնեսսետի որոշումները»,-ասել է Բենտը:

Ընտրվել է նաև Կնեսեստի նոր խոսնակ Միկա Լեվին, ով ներկայացրել է Յեշ Ատիդ կուսակցությունը:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից