Քաղաքականություն 

Եղիսաբեթ Երկրորդը Բայդենի հետ հանդիպմանը հարցրել է Պուտինի մասին

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Վինձորի ամրոցում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը՝ Ջիլին: Թագուհու հետ զրույցից հետո Բայդենը լրագրողներին ասել է, որ ընդունելության ժամանակ Նորին Մեծությունը հարցրել է իրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասին:

«Նա շատ բարեհամբույր էր: Նա հիշեցրեց ինձ մորս»,-ասել է Բայդենը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը թագուհուն հրավիրել է Սպիտակ տուն, նա դրական պատասխան է տվել։

 

Նույն շարքից