Քաղաքականություն 

Այս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր Մասիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց Արմավիրում ու Գեղարքունիքում ընտրակաշառքի դեպքերի մասին՝ հայտարարելով, որ ընտրակաշառք բաժանողներին դատարանը կալանավորել է, ինչի համար արժե ծափահարել:

Փաշինյանը նշեց, որ  ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, սակայն նրանք ավելի ուշ ազատ են արձակվել, քանի որ համագործակցել են իրավապահների հետ. «Այնպես որ մեր բոլոր քաղաքացիներին, ում նման առաջարկ է եղել, կոչ եմ անում դիմել իրավապահներին: Այս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը, որպեսզի նրանք այնտեղ հանգիստ հանգստանան»:

Փաշինյանն այստեղ ևս չմոռացավ օդում թափահարել մուրճն ու հայտարարել թավիշի ավարտի մասին: Նա նշեց, որ անձամբ է զբաղվելու այդ թվում նաև Արարատի մարզի «ժանգոտած մեխերով»:

Նույն շարքից