Հասարակություն Տեսանյութեր 

Եղիսաբեթ Երկրորդը տորթը թրով է կտրել /Տեսանյութ/

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Կորնուոլում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված երեկոյի տորթը կտրել է թրով: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Reuters-ը։

Ըստ Daily Mail-ի, թուրը նրան տվել է Կորնուոլի լորդ-լեյտենանտ Էդվարդ Բոլիտոն: Երբ թագուհուն ասել են, որ տորթի համար հատուկ դանակ կա, նա պատասխանել է՝ գիտեմ, որ կա, բայց այսպես ավելի անսովոր է:

Արարողությանը ներկա են եղել նաև Եղիսաբեթ Երկրորդի հարսը՝ Կամիլլա Պարքեր-Բոուլզը և թագուհու թոռան կինը՝ Քեյթ Միդլթոնը:

Նույն շարքից