Քաղաքականություն 

«ՎԵՏՕ» շարժումը ողջունում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների անհանդուրժող դիրքորոշումն օտարերկրյա գործակալական ցանցի նկատմամբ

analitik.am

 

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներն առաջին դեմքի մակարդակով անդրադարձել են օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարին, նաև՝ օրենսդրական մակարդակում:

«ՎԵՏՕ» շարժումը ողջունում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների անհանդուրժող դիրքորոշումն օտարերկրյա գործակալական ցանցի նկատմամբ:

Ինչպես նաև կոչ ենք անում քարոզարշավի մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մինչև քարոզարշավի ավարտը ներկայացնել իրենց հստակ դիրքորոշումն այս թեմայի շուրջ, քանի որ պատրաստվում ենք քարոզարշավի ավարտին ներկայացնել բոլոր ուժերի մոտեցումներն այս հարցին:

Այն քաղաքական ուժերը, որոնք կխուսափեն այս հարցի նկատմամբ հստակ մոտեցումներ հայտնել կամ կպաշտպանեն օտարերկրյա գործակալական ցանցի շահերը, կհամարվեն այդ ցանցի սպասարկու ուժեր:

Հարգանքով՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից