Հասարակություն 

Երևանում բացվեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքը

analitik.am

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը և Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում Ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Պարոն Օլիվիե Բրոշեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայությամբ հունիսի 14-ին իրականացրեցին Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի հանդիսավոր բացումը: Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

ՀՀ կառավարության  կողմից տրամադրված այս շենքը թույլ կտա Կրթահամալիրին զարգանալ և հյուրընկալել ավելի շատ աշակերտների՝ լինեն նրանք ֆրանսիացի, այլ օտարերկրացի, թե հայ (վերջիններս արդեն մեծամասնություն են կազմում):

Կրթահամալիրն արդեն ԱՖԿԳ-ի աշխարհի 139 երկրներում 540 ֆրանսիական կրթական հաստատություն ներառող համաշխարհային ցանցի մաս է կազմում, իսկ սեպտեմբերի 1-ից, ԱՖԿԳ-ի հետ նոր համաձայնագրի շնորհիվ, Կրթահամալիրը կօգտվի մարդկային և ֆինանսական ռեսուրսների նոր աջակցությունից և կսկսի իր զարգացման նոր փուլը:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանում միակ ֆրանսիական կրթահամալիրն է, որը հիմնադրվել է 2007 թվականին, այն ունի է 2-ից 18 տարեկան 260 աշակերտների (մանկապարտեզից ավագ դպրոցը ներառյալ):

Կրթության բոլոր մակարդակները լիցենզավորված և ճանաչված են Ֆրանսիայի կրթության նախարարությանկողմից: Կրթահամալիրն ունի նաև Հայաստանի կրթության նախարարության կողմից լիցենզավորված հայկականավագ դպրոցի բաժին։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից