Միջազգային Քաղաքականություն 

Հույսը չեմ կորցնում. Ջոնսոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու Մեծ Բրիտանիայի ցանկության մասին

analitik.am

 

Լոնդոնը ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց ստեղծված իրավիճակը հիասթափեցնող է: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Հույսը չեմ կորցնում, որ Ռուսաստանի հետ ամեն ինչ կկարգավորվի, բայց վախենամ իրավիճակը դեռ հիասթափեցնող է (Մեծ Բրիտանիայի տեսանկյունից)»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանական կաբինետի ղեկավարը։

Ջոնսոնը հիշեցրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ արված հայտարարությունն առ այն, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցության: Սակայն դրա համար, ինչպես հստակեցրել է վարչապետը, Մոսկվան պետք է «փոխի իր պահվածքը»:

 

 

Նույն շարքից