Հասարակություն 

Ժնևի հայտնի շատրվանը Պուտինի և Բայդենի հանդիպման օրը կլուսավորվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի դրոշների գույներով

analitik.am

 

Ժնևի հայտնի Jae-Do շատրվանը Ռուսաստանի և ԱՄՆ դրոշների գույներով կներկվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման օրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Գագաթնաժողովի օրը շատրվանը կլուսավորվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի դրոշների գույներով․ գիշերվանից մինչև առավոտյան ժամը չորսը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի կունենա Ժնևում՝ հունիսի 16-ին: Սա կլինի Պուտինի ու Բայդենի առաջին անձնական հանդիպումը վերջինիս ՝ որպես ԱՄՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Բացի այդ, Ռուսաստանի նախագահի համար սա վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորությունն է:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից