Բարի օր Քաղաքականություն 

Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց

analitik.am

 

«5165» շարժման ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը՝ հունիսի 13-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները շրջեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։ Այս մասին հայտնում են «5165» տղեկատվական բաժնից։

Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից. «Ես ամենաթանկն եմ տվել Հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի կանգնել՝ բարձրացնելով զոհված որդուս ընկած դրոշը: Հունիսի 20-ին որոշվելու է մեր երկրի ապագան: Ես Ձեզնից մի բան եմ խնդրում, որ Դուք գնաք ընտրություններին և չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան»:

 

Նույն շարքից