Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված տղամարդը դեպրեսիայի մեջ է ընկել և դանակահարել իր 3 տարեկան դստերը

analitik.am

 

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված 50-ամյա տղամարդը դանակահարել է իր 3 տարեկան դստերը, վնասել իր կնոջն ու ևս երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է India Today ամսագիրը:

Ըստ թերթի, հունիսի 11-ի երեկոյան տղամարդը մտել է այն սենյակ, որտեղ քնած են եղել նրա կինն ու երեխաները, դանակով կտրել է 3 տարեկան դստեր կոկորդը, ապա հարձակվել կնոջ վրա, բայց վերջինս դիմադրություն է ցույց տվել:  Արդյունքում, տղամարդը միայն հասցրել է վիրավորել կնոջը և երեք այլ դուստրերին՝ 2-15 տարեկան. Նրանց բոլորին հաջողվել է փախչել և այդպիսով փրկվել դաժան հաշվեհարդարից: Նշվում է, որ մարդասպանի 12-ամյա որդուն ևս հաջողվել է փախչել հարազատների մոտ․ նա չի տուժել:

Ըստ ոստիկանության նախնական վարկածի, 50-ամյա տղամարդը վարակված է եղել կորոնավիրուսով, որի արդյունքում դեպրեսիայի մեջ է ընկել և սպանել ու վնասել իր ընտանիքի անդամներին: Կատարվածի ճշգրիտ պատճառը պետք է պարզվի հետաքննության ընթացքում:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից