Քաղաքականություն 

Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

 

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գիտի, թե ով կարող է իրեն փոխարինել քաղաքական դաշտում։

«Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի։ Չեմ ուզում հիմա անուններ տալ։ Բայց պետք է ժամանակը գա և հասունացնենք»,– ասել է նա՝ կատակելով։

Այդուհանդերձ, քաղաքական դաշտի սերնդափոխության անհրաժեշտության հարցի ու ընտրողի դիտարկման հետ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց՝ խոստանալով, որ կմտածի այդ մասին։

 

Նույն շարքից