Հասարակություն 

Խորտակվել է ապօրինի միգրանտներ փոխադրող նավը․ արդյունքում մահացել է ավելի քան 150 մարդ

analitik.am

 

Եմենի ափերի մոտ խորտակվել է ապօրինի միգրանտներ փոխադրող նավը, ինչի արդյունքում մահացել է շուրջ 150 մարդ: Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:

Նշվում է, որ Աֆրիկայից միգրանտները շարժվելիս են եղել դեպի Եմենի Էլ-Արա հրվանդանը: Գրեթե մոտենալով ցամաք՝ նրանց նավը շրջվել է ձկնորսական նավի հետ բախման պատճառով:

Նախնական տվյալների համաձայն՝ նավում եղել է ավելի քան 250 անօրինական միգրանտ:

Նշվում է, որ փրկարարներն ափին հայտնաբերել են շուրջ 150 մարմին: Մյուսների ճակատագիրը դեռ հայտնի չէ, բայց ինչ-որ մեկի ողջ մնալու հավանականությունը չափազանց ցածր է:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից