Սերժ Թանկյան, ո՞նց ես, Կալիֆոռնիայում 3.3 միլիոն դոլարով առածդ ռանչոն ո՞նց է, գո՞հ ես, հարմար տեղավորվեցի՞ր: Իսկ տեղյա՞կ ես, թե իշխանության բերածդ վիժվածքներն ինչեր են բառաչում Հայոց ցեղասպանության մասին: Մեկը կա՝ ԱԺ նախագահ աշխատած Միրզոյան Արարատը, նույն ինքը՝ ԱԱԾ ստուկաչ, համատեղության կարգով թուրքի շպիոն Օմեգան, ասում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ասպիրանտ եղած ժամանակ «ցեղասպանության հարցով ԱԱԾ-ին օժանդակելու համար» ստուկաչի գաղտնի թուղթ է ստորագրել ու վերցրել Օմեգա ծածկանունը: Եվ այս ամենը՝ որպես «հայրենասեր մարդ և մասնագետ»:
Այսինքն՝ «հայրենասեր մարդը», «հայրենասեր մասնագետը» Հայոց ցեղասպանության հարցերով պետությանը աջակցելու համար պարտադիր պետք է գաղտնի գործակալ՝ ստուկաչ դառնար: Եվ պետք է ծածկանուն ունենար, որ հանկարծ ոչ մեկը չիմանար որ պաշտոնապես ՀՀ կառավարության պատվերով, ՀՀ հարկատուների հաշվին Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրող ասպիրանտը («հայրենասեր մարդն ու մասնագետը») Հայոց ցեղասպանության հարցում աջակցում է պետությանը: Այդ ամենը պարտադիր պետք է արվեր ստուկաչի կարգավիճակով:
Սերժ Թանկյան, էս ապուշ կինոյի մեջ քեզ չէի գցի, եթե կապ չունենայիր վիժվածքների իշխանության հետ և Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնողներից չլինեիր: Եվ ուրեմն. քանի որ ըստ Օմեգայի՝ «Հայոց ցեղասպանության հարցում աջակցելու համար» պետք է հատուկ ծառայության գործակալ լինել և ծածկանուն ունենալ, որպես Հայոց ցեղասպանության մասին պարբերաբար բարձրաձայնող հայրենասեր ռոք-երաժիշտ՝ խնդրում եմ հրապարակել՝ Դու ո՞ր երկրի, ո՞ր հատուկ ծառայության ստուկաչ ես և ի՞նչ ծածկանուն ունես: Շնորհակալություն:
Միհրան Հակոբյան