Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

«Երեկոն Գողթում». Նարեկ Մալյանի հյուրերն են Արմեն Գևորգյանն ու Վահե Յանը /Տեսանյութ/

analitik.am

 

1922 թվականի հուլիս ամսին, «Նեմեսիս» օպերացիայի շրջանակներում մի հայորդի սատկացրեց Ջեմալ Փաշային։ Արմեն Գևորգյանը հենց այդ Ջեմալ Փաշային սատկացնողի՝ Արտաշես Գևորգյանի թոռն է։ Այս մասին «Երեկոն Գողթում» շարքի շրջանակներում՝ ներկայացնելով հյուրերից մեկին պատմեց Նարեկ Մալյանը․ հյուրերի շարքում է նաև ռեժիսոր Վահե Յանը։

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է Հայոց Ցեղասպանութունը և «Նեմեսիս» օպերացիան։ Անդրադարձ է կատարվել արյան վրիժառությանը, անպատժելիության մթնոլորտին, թե ով պետք է պատժի ներքին դավաճաններին, ինչպես նաև այն, թե ինչպես պետք է հզորացնել հայոց բանակը։

Խոսելով կեղծ մարդասիրության մասին, ռեժիսոր Վահե Յանն ասել է, որ մեզ զինաթափում են՝ հիշեցնելով «Վերջին արևը» ֆիլմը․ «Ես կողմնակից եմ բարոյական կոդեքսների մեջ ներմուծված ոչ թե վրեժին, այլ պատժին, որովհետև ինձ համար վրեժն ու պատիժը տարբեր հասկացողություններ են։ Ես պատիժ եմ ուզում, ոչ թե վրեժ»։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նույն շարքից