Քաղաքականություն 

Հիշեցում՝ կենդանիներն ու բույսերն ապօրինաբար ՀՀ բերելու համար նախատեսված տուգանքի մասին

analitik.am

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ կենդանիների բնակության միջավայրի, միգրացիայի ուղիների պահպանության, դրանց արտասահման առաքելու և տանելու կանոնները խախտելը: Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելու համար նախատեսված տուգանքի մասին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների բնակության միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանության կանոնները խախտելը, կենդանիների ինքնագլուխ վերաբնակեցումը, կլիմայավարժեցումը և խաչասերումը, ինչպես նաև կենդանաբանական հավաքածուների ստեղծման, համալրման, պահպանման, օգտագործման և հաշվառման կանոնները, կենդանաբանական հավաքածուների առևտրի կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտներ ու կենդանաբանական հավաքածուներ արտասահման առաքելու և տանելու կանոններ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով:

Այն կենդանիները կամ բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը, որոնք ճանաչված են որպես Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների պահպանմանը վնաս հասցնող կենդանիներ ու բույսեր`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100․000-150․000 ՀՀ դրամ) չափով:

Նույն շարքից