Քաղաքականություն 

Դատարանը հրապարակել է Տիգրան Արզաքանցյանի մասին որոշումը

analitik.am

 

Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը նշել է, որ վերաքննիչ դատարանը երեկ՝ հունիսի 14-ին, դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է, որ Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին:

Օրենդրության համաձայն՝ դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն չեղարկել էր Տիգրան Արզաքանցյանի գրանցումը՝ որպես պատգամավորի թեկնածու: Արզաքանցյանը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն էր: ՀԴԿ-ն այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

 

Նույն շարքից