Գլխավոր Քաղաքականություն 

Պարտված ուժն ուզում է ընկնել ոստիկանության դուբինկաների տակ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր Սիսիանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն համապետական հանրահավաքն ու երթն անելու են հունիսի 17-ին, ժամը 20:00-ին Հանրապետւթյան հրապարակում. «Ընդ որում, սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որպեսզի հետագա ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի: Մենք դա հաշվի առնելով՝ նրանց այդ հնարավորությունը չենք տալու:

Հայտարարում եմ համապետական հանրահավաք՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում:

Հայաստանի բոլոր մասերից մեր համախոհները հավաքվում են Հանրապետության հրապարակում: Իսկ հունիսի 18-ին ես ուղիղ խոսակցություն կունենամ ՀՀ ժողովրդի հետ»:

 

Նույն շարքից