Քաղաքականություն 

Հունիսի 20-ին ժողովուրդը պետք է տա զինվորի հացը երկար տարիներ գողացած ստահակ գեներալների պատասխանը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների պատասխանը, Մարտի 1-ի ահաբեկչությունը կազմակերպած մարդկանց պատասխանը, Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածների պատասխանը, Հայաստանում երկար տարիներ տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանը, երկար տարիներ Հայաստանը կեղեքած, կեղեքող էլիտայի պատասխանը, Զանգեզուրի ու Հայաստանի թիվ մեկ հարստությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով սեփականաշնորհած և սեփական ստամոքսները լցրած ստահակների պատասխանը, զինվորի հացը երկար տարիներ գողացած ստահակ գեներալների պատասխանը, սեփական երեխաների 30 տոկոսին անգրագետ դարձրած իշխանությունների պատասխանը: Այս մասին Սիսիանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոներում մսխած ստահակի պատասխանը»,-հավելեց նա:

 

Նույն շարքից