Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը նոր նշանակումներ է արել

analitik.am

 

ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը նոր նշանակումներ է արել.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Արմենակ Խաչատրյանի դիմումը՝

1. Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1)։

2. Արմենակ Վարուժանի Խաչատրյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`

Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

 

 

Նույն շարքից