Քաղաքականություն 

Շուշին չի գրավվել, բերդաքաղաքը պարզապես հանձնվել է․ Արցախի թեմի հոգևոր սպասավոր․ «Իրավունք»

analitik.am

 

«Իրավունք» թերթը գրում է․ «2020 թվականի սեպ­տեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բարձր ճշգրտությամբ զինատեսակ­ներով առաջինը հենց վանքերն ու եկեղեցիները խոցեց: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը մեկ օրվա մեջ 2 անգամ հայտնվեց թշնամու թիրախում: Իսկ երբ բերդաքաղաքի բանալիներն իրենց ձեռքն անցավ, 150 տարվա պատմություն ունեցող «Շուշիի հար­սի»՝ Սուրբ Ղազանչեցոցում թշնա­մին շինարարություն սկսեց: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու ար­տաքին տեսքն են վերականգնում, սակայն հստակ իմանալով թուրքադրբեջանական ձեռագիրն ու կա­տարած վանդալիզմի բազմաթիվ օրինակներ ունենալով, կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում փորձում են ջնջել հայկական հետքը: Այդ թվում՝ ամեն ինչ անելու են Ղազանչեցոցի հայկա­կանությունը լավագույն դեպքում կասկածի տակ դնելու, վատագույն դեպքում՝ մոռացության տալու հա­մար: Այսօր էլ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, սպասվում է էրղողանի և Ալիևի այցը բերդաքաղաք, ու նրանք, ըստ նույն տեղեկատվու­թյան, լինելու են նաև մզկիթի վե­րածվող Ղազանչեցոցում:

Ի՞նչ ապրումներ է ունենում ամեն անգամ Շուշիի կողքով անցնելիս և հեռվից Սուրբ Ամենափրկիչ Ղազան­չեցոց մայր տաճարը տեսնելիս եկե­ղեցու հոգևոր հովիվ, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը: Այս և «Շուշիի հարսի» հնչած վերջին խորհրդան­շական ղողանջների մասին զրուցել ենք հոգևորականի հետ, ով նախ անդրադարձավ եկեղեցու բացառի­կությանը և մատուցված վերջին պատարագին.

- Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկե­ղեցին իր կա­ռույցով բացա­ռիկ էր Հայաս­տան աշխար­հում: Համեմա­տած Հայաս­տան աշխարհի մնացած եկեղեցիների հետ, այն նոր, շատ հետաքրքիր ճարտարապե­տական կառույց է, որը դարձել էր հաղթանակի, ազատության, պայծառակերպու­թյան խորհրդանիշ:

-Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վերջին անգամ պատարագ մատուցվեց չարաբաս­տիկ սեպտեմբերի 27-ին, երբ առա­վոտ վաղ տեղեկացանք, որ թշնամին անցել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Դրանից հետո պատարագ, որպես այդպիսին, այ­լևս չմատուցվեց, որովհետև հա­ջորդ կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին, թշնամին խոցեց նաև եկեղեցին և պրակտիկապես այլևս հնարավոր չէր այնտեղ պատարագ մատուցել: Այդ օրերին էլ ժողովուրդը կամաց- կամաց լքում էր քաղաքը, բայց ժա­մերգություններ եղել են պատերազ­մի գրեթե ողջ ընթացքում, զանգերը ղողանջում էին ամեն օր:

Պետք է ասեմ, որ պատերազմի առաջին իսկ օրերից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ծառայում էր նաև որպես ապաս­տան: Մարդիկ գիշեր-ցերեկ եկեղե­ցում էին անցկացնում, մենք էլ իրենց հետ ամեն օր ժամերգություն էինք անում:

-Տեր Անդրեաս, ե՞րբ հնչեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վերջին ղողանջը:

-Եկեղեցու զանգը վերջին անգամ հնչեց նոյեմբերի 5-ին, երբ արդեն թշնամին հասել էր Շուշիի մատույց­ներ: Այդ օրը իջանք Ստեփանակերտ, իսկ ամսի 6-ին այլևս չթողեցին հետ վերադառնալ, որովհետև ամենուր ռմբակոծվում էր:

-Որպես Շուշիի հոգևոր հայր՝ հե­տաքրքիր է նաև Ձեր տեսակետը հետևյալ հարցի շուրջ՝ ինչպե՞ս թշնամուն հաջողվեց գրավել Շուշին:

-Մեծ ջանքեր էին անհրաժեշտ Շուշին գրավելու համար: Ես կար­ծում եմ, որ Շուշին չի գրավվել, որով­հետև Շուշիի պաշտպանություն, որ­պես այդպիսին, գրեթե չկար: Իսկ Շուշիի աշխարհազորայիններին տարել էին տարբեր այլ տեղեր, իսկ Շուշիում այդ օրերին մնացել էին, ճիշտ է զինված, բայց մի քանի հոգի: Զորքը շատ ուշ բերվեց Շուշի: Ինքս, չլինելով ռազմական գործիչ, կդժվա­րանամ հստակ գնահատական տալ, բայց երբ վերլուծում ես իրողություն­ները, հասկանում ես, որ Շուշին պարզապես հանձնվել է:

-Ի՞նչ եք զգում ամեն անգամ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թշնամու տիրապետության տակ հեռվից տեսնելիս:

-Ամեն անգամ Շուշիի կողքով անցնելիս խոր ցավ եմ ապրում, որ առանց լուրջ դիմադրության քաղա­քը տվեցինք: Ափսոսանք եմ ապրում նաև այն զոհերի համար, ովքեր նա­հատակվեցին Շուշիի մատույցնե­րում՝ հավատալով, որ Շուշին կյան­քի գնով էլ լինի՝ պահելու են»,-գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Նույն շարքից