Քաղաքականություն 

Ռուսաստանն ու Իրանը մտածելու բան ունեն. Էրդողանի՝ Շուշի այցը դեռ չսկսած արդեն իսկ թուրքական կողմից թվիթերյան սադրիչ գրառում է կատարվել

analitik.am

 

Էրդողանի՝ Շուշի այցը դեռ չսկսած արդեն իսկ թուրքական կողմից թվիթերյան սադրիչ գրառում է կատարվել։

Էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքականության գաղափարախոսներից նախագահի խորհրդականի և խոսնակի պաշտոնը զբաղեցնող Իբրահիմ Քալինը Շուշի այցը անուղղակիորեն կապել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ՝ մատնանշելով, որ հենց այդ միջոցառումից հետո են մեկնում «Ադրբեջանի պատմական և մշակութային մայրաքաղաք Շուշի»։

Պարզ է, որ նման սադրանքն ուղղված է առաջին հերթին հականատօյական քաղաքականություն վարող Ռուսաստանին և Իրանին:

Զուգահեռաբար ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի ռուսալեզու ամենատխրահռչակ քարոզչամիջոցներից մեկը, Քալինի գրառումը թուրքերենից թարգմանել է հնարավորին մեղմ տարբերակով՝ դուրս թողնելով մի քանի հանդուգն ձևակերպումներ։

Մասնավորապես, էրդողանական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյան թուրքերենով բառացիորեն գրել է, որ «Կովկասի պատմությունը վերաշարադրվում է հավատով, համառությամբ և խիզախումով», մինչդեռ դա մեղմացված թարգմանվել է՝ «Կովկասի պատմության մեջ գրվում է նոր էջ»։

Մյուս կողմից թարգամնության մեջ բաց է թողնվել մի հատված, որը, մեղմ ասած, դուրեկան չէր կարող լինել հենց Բաքվի բռնապետի համար, քանի որ Էրդողանի այցը դրանում գնահատվում է «Ղարաբաղյան հաղթանակը պսակող»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից