Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանն ու Մակրոնը պայմանավորվել են համագործակցել Լիբիայի հարցով

analitik.am

 

Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց ունեցած Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել Լիբիայից վարձկանների դուրսբերման հարցում: Այս մասին հայտնել է Մակրոն ասուլիսի ժամանակ։

«Նախագահ Էրդողանն իր կամքն արտահայտեց Լիբիայի տարածքներ եկած օտարազգի վարձկան զինյալների հնարավորինս արագ կերպով այդ տարածքներից դուրս գալու և այդ հարցում մեզ հետ համագործակցելու հարցում»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, սակայն, որ այդ հարցի լուծումը միայն Ֆրանսիայուց ու Թուրքիայից չէ կախված:

Մակրոնի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկել են նաև ՆԱՏՕ-ի արժեքները՝ որոշակի հստակություն մտցնելով այդ հարցում:

Անդրադառնալով վերջին ամիսներին միմյանց հասցեին հնչեցրած կոշտ արտահայտություններին՝ Մակրոնը նշել է, որ այս հարցում կողմերը միմյանցից ներողություն չեն ակնկալում:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է հանդարտ մթնոլորտում ու շեշտել, որ պայմանավորվել են կրկին իրար հետ գործակցել:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից